Գիտնականները նշել են՝ ինչով կարելի է փոխարինել հասարակ աղը զարկերակային գերճնշման դեպքում

Գիտնականները նշել են՝ ինչով կարելի է փոխարինել հասարակ աղը զարկերակային գերճնշման դեպքում

Զարկերակային գերճնշումով հիվանդներին տրվող խորհուրդների ցանկում պետք է ներառվի նաև կալիումով հարստացված աղի գործածույունը, հորդորում է ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Աֆրիկայի և Հնդկաստանի փորձագետների միջազգային խումբը։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Hypertension ամսագրում։

Նատրիումի ընդունման բարձր և կալիումի ընդունման ցածր մակարդակները բավական տարածված երևույթ են։ Այս երկու գործոնն էլ կապված են արյան բարձր ճնշման, գլխուղեղի կաթվածի, սրտի հիվանդությունների և վաղաժամ մահվան վտանգի հետ: Սակայն աղի փոխարինիչի օգտագործումը, որում նատրիումի քլորիդի մի մասը փոխարինվում է կալիումի քլորիդով, կօգնի լուծել այս խնդիրները:

Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են տարբեր երկրներում կիրառվող զարկերակային գերճնշման բուժման 32 ուղեցույց և պարզել, որ , չնայած բարձրակարգ գիտական աշխատություններում առկա տվյալներին, կալիումով հարստացված աղի օգտագործման վերաբերյալ խորհուրդներ չկան այդ ուղեցույցների մեծ մասում։

Դրանց մեծամասնությունը կենտրոնացած է սննդակարգում օգտագործվող նատրիումի քանակի նվազեցման վրա: Ողեցույցներից շատերում խորհուրդ էր տվում ավելացնել սննդակարգում կալիումի ընդունումը, սակայն միայն երկուսում՝ չինական և եվրոպական ուղեցույցներում է նշվել կալիումով հարստացված աղի օգուտակար հատկությունները:

Նման աղը բաղկացած է 75% նատրիումի քլորիդից և 25% կալիումի քլորիդից։ Այն անվտանգ է բոլորի համար, բացառությամբ երիկամների քրոնիկ անբավարարություն ունեցող հիվանդների:

Tert.am