Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Այսօր՝ հունվարի 29 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր գյուղական ճանապարհները բաց են և անցանելի:

«Ձնամաքրման աշխատանքներ իրականացվել է Նինոծմինդայից դեպի այն գյուղական համայնքները որտեղ դրա անհրաժեշտությունը եղել է։ Այսօր նաև լրացուցիչ մաքրման և լայնացման աշխատաքներ են տարվել դեպի Փոքր Խանչալի տանող ճանապարհին։ Մնացած գյուղեր տանող ճանապարհները բաց են և անցանելի»,- այս մասին NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ` Արմեն Բդոյանը։

Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև բաց են Նինոծմինդայից դեպի Բավրայի և Կարծախի անցակետեր տանող ճանապարհները։ 

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի գյուղեր և դեպի Թբիլիսի տանող ճանապարհներին

Կարդացեք նաև՝