Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 2-ը Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Ըստ կանխատեսումների՝ միայն հունվարի 30-ին Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է փոքր ձյուն և մառախուղ։
«Հունվարի 30-ին Թբիլիսիում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +8 աստիճան տաքություն։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +1 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +8 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +7 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի, Դեդոպլիստսկարա) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0,5 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0, -5 աստիճան»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։ 1tv.ge