Վերարտադրողական առողջություն. HERA XXI-ի արդյունքները Սամցխե-Ջավախքում

Վերարտադրողական առողջություն. HERA XXI-ի արդյունքները Սամցխե-Ջավախքում

2023 թվականին Սամցխե-Ջավախքում, ներառյալ Նինոծմինդայում, մեկնարկեց «HERA XXI» ասոցիացիայի ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական IPPF ցանցի կողմից: Ծրագրի շրջանակներում բացվել է երիտասարդական նոր կենտրոն, որտեղ անցկացվել են դասընթացներ տարբեր ընթացիկ թեմաներով։

HERA XXI-ն ավարտեց իր աշխատանքը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում և ամփոփեց համապատասխան արդյունքները: Նշենք, որ HERA XXI ասոցիացիան նպաստում է երկրում կամավորական շարժման ամրապնդմանը, վերարտադրողական առողջության և իրավունքների պահպանմանը։ Նպաստում է կամավորների, ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների ներգրավմանը կազմակերպության կողմից նախատեսված տարբեր միջոցառումներում կամ արշավներում:

Սամխցե-Ջավախքի տարածաշրջանի ղեկավարը Նինոծմինդայի բնակիչ Հերիքնազ Մարկարյանն է։ Հերիքնազը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում ամփոփելով ասոցիացիայի աշխատանքը և հատկապես նշել է վերարտադրողական առողջության ոլորտում երիտասարդների հետ տարվող աշխատանքները։ Հերիքնազը նշում է, որ տարածաշրջանում նման թրեյնինգներ շատ հազվադեպ են լինում, և HERA XXI ասոցիացիան աշխատում է այս ուղղությամբ։

«Հանդիպումների ժամանակ ակտիվորեն աշխատել եմ թե՛ աղջիկների, թե՛ տղաների հետ։ Մասնակցության վախը և վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության բացակայությունը սկզբում մեծ մարտահրավեր էին: Մասնակիցներն ամաչում էին խոսել այս թեմայով, աղջիկներն էին ամաչում տղաներից, իսկ տղաները՝ աղջիկներից։ Հանդիպումների ընթացքում այս խնդիրը լուծվեց, և կարող եմ ասել, որ որոշակի բարդույթների խնդիրը լուծվեց, հարկ է նաև նշել, որ այդ բարդույթների պատճառը հասարակության ազդեցությունն է կամ ծնողների բացակայությունը երեխաների վերարտադրողությանը վերաբերվող դաստիարակության մեջ »,- ասում է Հերիքնազը:

Radio NOR · სექსუალური და რეპროდუქციული ჯანმრთელობა: HERA XXI-ის შედეგები სამცხე ჯავახეთში

Բացի այդ, Հերիքնազը նշում է, որ ծնողների կողմից հանդիպումների և թրեյնինգների թեմայի հետ կապված դժվարություններ չեն եղել, ընդհակառակը, ծնողները գոհ են եղել ՀԵՐԱ XXI-ի աշխատանքից, և լսարանը մեծացել է:
Հետագայում, որպես ղեկավար, Հերիքնազը նախատեսում է շարունակել այս նախագիծը, սակայն, եթե շարունակությունը չստացվի, նա ցանկանում է ստեղծել իր կազմակերպությունը, որպեսզի կարողանա աշխատել և զարգանալ այս ուղղությամբ Սամցխե-Ջավախքում, ցանկանում է ընդլայնել այս ծրագիրը, ավելացնել ավելի խորը թեմաներ քննարկումների համար: