Նինոծմինդայի մունիցիպալիտետի ո՞ր գյուղերի ճանապարհներն են փակ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ո՞ր գյուղերի ճանապարհներն են փակ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղ տանող ճանապարհը ժամանակավոր փակ է մնում։

Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի հետ կապված՝ Տամբովկա գյուղ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է մնում։ Քանի որ գլխավոր ճանապարհը փակ է, տեխնիկան չի կարող անցնել մաքրման աշխատանքներ իրականացնելու համար։ Մունիցիպալիտետի մնացած գյուղերի ուղղությամբ ճանապարհները շարունակում են բաց մնալ։