Ասել, թե Վրաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետական լեզուն սովորելու համար պետք է վճար մուծեն, սխալ է, սուտ է, համատեղ նիստում ասել է հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի թեկնածու Թեա Ախվլեդիանին։
«Ինչ վերաբերում է վրացերենի ուսուցմանը, ապա այստեղ նույնպես ուզում եմ հանրությանը բացատրել, որ սխալ է ասել, թե Վրաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետական լեզուն սովորելու համար պետք է վճարեն սուտ է: Նախարար եղած երեք տարիների ընթացքում, տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ հրապարակային, մենք շատ խորությամբ քննարկում ենք այն հնարավորությունները, որ պետությունը տալիս է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կրթության յուրաքանչյուր մակարդակում՝ սկսած նախադպրոցական կրթությունից, միջնակարգ կրթության մակարդակը, մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը և ոչ ֆորմալ կրթությունը։ Իհարկե, այդ հնարավորությունները լիովին անվճար են և շատ բազմազան: Հանրությանը վերոնշյալը բացատրելու համար պետնախարարի աշխատակազմը կրթության և գիտության նախարարության հետ համատեղ սկսել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ «Վրաց լեզուն միավորում է մեզ – սովորիր վրացերեն» հենց այն բանի համար, որ յուրաքանչյուրը խորը տեղեկատվություն ունենար այն հնարավորությունների մասին, որոնք մենք առաջարկում ենք մեր երկրի ոչ վրացալեզու համաքաղաքացիներ»,- ասել է Ախվլեդիանին։
Նրա խոսքով, «1+4 ծրագիրը» հայախոս և ադրբեջանախոս մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս ընդգրկվել վրացերենի ուսուցման մեկամյա անվճար ծրագրում՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։
«Այդ իսկ պատճառով այս ծրագիրը մեծ մասսայականություն է ձեռք բերել, հետաքրքրությունը դրա նկատմամբ մեծանում է, ինչը ուրախալի է։ Մենք նաև տեղյակ ենք առկա մարտահրավերներին, օրինակ, որ աճող հետաքրքրության և կարիքների պատճառով ենթադրվում է, որ պահանջարկն աճում և մեծանում է: Այդ իսկ պատճառով ես ընդգծեցի, որ կրթության նախարարության հետ համատեղ, միասնական մոտեցմամբ, մշակում ենք այն սկզբունքները, թե ինչպես կարելի է այս ծրագիրը լավագույնս հարմարեցնել առկա կարիքներին։ Սկսվել է համալիր ուսումնասիրություն, որի ավարտից հետո, հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, ծրագիրը կհարմարեցվի ի շահ մեր ոչ վրացալեզու երիտասարդության, որպեսզի նրանցից յուրաքանչյուրին ընձեռվի այն հնարավորությունը, որին սպասում են։ Մինչ այդ, եթե որևէ մեկը հնարավորություն չունի ընդգրկվելու այս ծրագրում, երիտասարդների համար կան բազմաթիվ այլընտրանքային, անվճար հնարավորություններ՝ սովորելու վրացերենը», – ասաց Թեա Ախվլեդիանին։