Ձնաբքի պատճառով Հեշտիայի գյուղական համայնքը մնում է աշխարհից կտրված

Ձնաբքի պատճառով Հեշտիայի գյուղական համայնքը մնում է աշխարհից կտրված

Երեկ տեղի ունեցած ձնաբքի պատճառով Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը դեռևս մնում է փակ։

«Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի մաքրման աշխատանքները մեկնարկել են։ Ճանապարհը մինչև երեկոյան պետք է որ արդեն անցանելի լինի, եթե աշխատանքների ժամանակ խոչընդոտ չհանդիսանան ճանապարհին մնացած մեքենաները», -մեզ հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը։

Ավելացնենք, որ Հեշտիայի գյուղական համայքնը արդեն երկրորդ օրն է հոսանքազրկված է, որի պատճառով խմելու ջուր չի մղվել գյուղերին, կան նաև խնդիրներ կապված ջեռուցման, համացանցի և հեռախոսային կապերի հետ։

Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհները նույնպես դժվարանցանելի են, կան ճանապարհներ որտեղ երթևեկելն ընդհանրապես անհնար է։

Կարդացեք նաև՝