Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ուղղությամբ ճանապարհների վիճակը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ուղղությամբ ճանապարհների վիճակը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն երկրորդ օրն է ձնաբուքն ամբողջությամբ փակել է շրջանի գյուղեր տանող բոլոր ճանապարհները։

Վատ եղանակը խնդիրներ է առաջացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների հատվածներում։ Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեկնաբանել է ճանապարհներին տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայումս գյուղեր տանող ճանապարհների մեծ մասը դեռ փակ է։ Մ.Խանչալի գյուղի ուղղությամբ ճանապարհը բաց է: Բարդ եղանակային պայմաններում, երբ առկա են առատ ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն, տեխնիկան չի կարող մաքրել ճանապարհները ձյունից։

Այն գյուղերի ուղղությամբ, որտեղ ձնաբուքը դադարում է, տեխնիկան սկսում է աշխատել։ Ներկայումս ժամը 11:30-ին մաքրման աշխատանքներ են իրականացվում Գոնդուրայի գյուղական համայնք և Ջիգրաշեն տանող ուղղությամբ։

Բացի այն, որ ճանապարհը փակ է, գյուղերի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։