Բաղդատիի Ներգեեթի գյուղում փրկարարները չորրորդ դին են հայտնաբերել։
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Ինչպես նշեց Մղեբրիշվիլին, շարունակվում են անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
«Այս պահին ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում շարունակվում են հինգ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքում ներգրավված է ավելի քան 200 հրշեջ-փրկարար, շների խումբ։ Մոբիլիզացված է հավելյալ տեխնիկա, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը, քանի դեռ դիակներ չեն հայտնաբերվել։ Հողատարածքի մոտ 70 տոկոսը պետք է մաքրվի, շատ մեծ հողամաս է պոկվել։ Ամենայն հավանականությամբ, մինչեւ օրվա վերջ պետք է ավարտենք գործը։
Բաղդատի մունիցիպալիտետի Ներգետի գյուղում ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել, որը չորս տուն է ավերել։