Փոխվում է ոստիկանության շենքի անվանման տառերը

Փոխվում է ոստիկանության շենքի անվանման տառերը

Այսօր՝ փետրվարի 8 -ին, փոխվում էին Նինոծմինդա քաղաքի ոստիկանության շենքի անվանման տառերը ինչպես նաև դրոշները։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին տեղի աշխատակիցները՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի անվանման տառերը, նաև պատռվել են դիմացի սյան վրա ամրացված դրոշները։ Այդ ուղղությամբ այս պահին տարվում են փոփոխման և նորոգման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ ձնաբքի պատճառով Նինոծմինդայում մունիցիպալիտետում կատվածահար էին եղել ինչպես կենտրոնական, այնպես էլ գյուղեր տանող ճանապարհները։ Հոսանքազրկման պատճառով խմելու ջուր չի մղվել գյուղերին, եղել են նաև խնդիրներ կապված ջեռուցման, համացանցի և հեռախոսային կապերի հետ։

Կարդացեք նաև՝