Նինոծմինդա քաղաքում ձյունը դժվարացրել է անց ու դարձը և’ տրանսպորի և’ հետիոտնի համար

Նինոծմինդա քաղաքում ձյունը դժվարացրել է անց ու դարձը և’ տրանսպորի և’ հետիոտնի համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձնաբքը ոչ միայն փակել է մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները, այլեւ խոչընդոտել է Նինոծմինդա քաղաքի փողոցներով երթեւեկությունը։

Բնակիչները դժգոհություն են հայտնում, որ փողոցները ձյունից չեն մաքրվում, ինչը խնդիրներ է ստեղծում թե՛ հետիոտների, թե՛ տրանսպորտային միջոցների համար։ Շատերը նշում են, որ իրենց առողջական վիճակից ելնելով չեն կարողանում ոտքով շարժվել, տրանսպորտն էլ չի կարող անցնել։

Բնակիչները խնդրում են ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել փողոցները ձյունից մաքրելու համար։

Այս հարցով կապ հաստատեցինք քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե երբ են աշխատանքներ տարվելու քաղաքի փողոցները ձյունից մաքրելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ տեղեկացանք, որ այսօր մաքրումը պետք է կատարեր գրեյդերը, սակայն չի հաջողվել իրականացնել ձյունամաքրումը։ Ուստի նրանք կանչել են մեկ այլ տեխնիկա, որը վաղը կսկսի մաքրել քաղաքի փողոցները ձյունից։