Նինոծմինդայում վատ եղանակը ջրամատակարարման խնդիրներ է ստեղծել

Նինոծմինդայում վատ եղանակը ջրամատակարարման խնդիրներ է ստեղծել

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձնաբուքը ոչ միայն փակել է գյուղեր տանող ճանապարհները, նաեւ խոչընդոտել է Նինոծմինդա քաղաքի փողոցների երթևեկությունը և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ առաջացրել, այլ նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ է առաջացրել հենց քաղաքում։

Նինոծմինդա քաղաքի մի մասը մոտ երկու օր մնացել է առանց խմելու ջրի։ Ինչպես հայտնել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի վարչությունից, ջրամատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են եղանակային անբարենպաստ պայմաններով և էլեկտրաէներգիայի պակասով։ Ընկերության աշխատակիցները նույնիսկ ջուր են տարել որոշ տներ: Այս պահին ջրամատակարարման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է։ Մնացել է ընդամենը երկու փողոց (Երևանյան և Դավիթ Շինարար), որտեղ դեռ ջուր չկա հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով։ Սակայն այս հարցը կլուծվի այսօր։

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ քաղաքում զգալիորեն բարելավվել է ջրամատակարարման վիճակը։