
Տղամարդը, ով կրակոցներ է իրականացրել Ռուսթավի քաղաքի Ստամբուլի շուկակում` ձերբակալվել է դեպքի վայրում, սպանվել է չորս մարդ, այդ թվում՝ նրա հորեղբայրը, ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի՝ 36-ամյա տղամարդու հորեղբայրն աշխատել է շուկայում։ Բացի այդ, հաղորդվում է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է մեղադրյալի զարմիկը։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում։
Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը և ձեռնարկում է համապատասխան բոլոր միջոցները։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահները՝ դեպքի մասին տեղեկանալուն պես։