Տրանսպորտ նստելիս ուղևորին վրաերթի է ենթարկել արագ ընթացող մեքենան՝ նա տեղում մահացել է

Տրանսպորտ նստելիս ուղևորին վրաերթի է ենթարկել  արագ ընթացող մեքենան՝ նա տեղում մահացել է

Խոբիի շրջանի Պրիվի Մայ գյուղում տեղի ունեցած ՃՏՊ-ն ավարտվել է զոհով.

Ըստ առկա տեղեկությունների՝ մեծ արագությամբ ընթացող թեթեւ մարդատար մեքենան հարվածել է կայանված միկրոավտոբուսին, երբ ուղեւորը նստելիս է եղել տրանսպորտ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը ուղեւորին հայտնաբերել է մահացած։

Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ ambebi.ge