Ինչ կլինի աղի սպառման քանակը կրճատելու դեպքում

Ինչ կլինի աղի սպառման քանակը կրճատելու դեպքում

Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական թույլատրելի նորման գերազանցում է շուրջ 2 անգամ: ԱՀԿ աղի օգտագործման օրական նորմա է սահմանել 5 գրամը, մինչդեռ Հայաստանում մարդիկ միջինում օրական 9,8 գրամ կերակրի աղ են օգտագործում։

Այս մասին իրազեկող հոլովակ է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով, թե ինչ կլինի, եթե աղի սպառման քանակը կրճատենք մինչև 5 գրամ։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, աղի գործածությունը նվազեցնելու պարագայում 15 տարի անց մեր երկրում սրտի իշեմիկ հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն շուրջ 12 հազարով: Առհասարակ ուսումնասիրությունները փաստում են, որ աշխարհում տարեկան 2,5 մլն մահ հնարավոր կլինի կանխել աղի գործածությունը չափավորելու շնորհիվ։

ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանի խոսքով՝ կերակրի աղը հանդիսանում է օրգանիզմի համար նատրիումի հիմնական աղբյուրը, իսկ այս միկրոտարրն անհրաժեշտ է տարբեր օրգանների ու համակարգերի գործունեության համար։ Այնուամենայնիվ նա հիշեցնում է, որ մարդու ֆիզիոլագիական նորմալ գործունեության համար հարկավոր է որոշակի քանակությամբ աղ, որի չափը մոտ 5 գրամն է։

Մանրամասները Tert.am կայքէջում