Փոքր Խանչալիի բնակիչները դժգոհում են գյուղամիջյան անանցանելի ճանապարհներից

Փոքր Խանչալիի բնակիչները դժգոհում են գյուղամիջյան անանցանելի ճանապարհներից

Փետրվարի 6 -ին տեղի ունեցած ուժեղ ձնաբքից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալիի գյուղամիջյան ճանապարհները դեռևս մնում են փակ և դժվարանցանելի։

Բնակիչները NOR ռադիոկայանին ուղարկել էին լուսանկար և տեսանյութ, ու իրենց դժգոհություն էին հայտնում անանցանելի ճանապարհների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Այս հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանի հետ։

Նրա խոսքով․ «Այս պահին ձյան մաքրման աշխատանքներ են տարվում դեպի Տամբովկա տանող ճանապարհին, որպեսզի գյուղերում ապրող բնակիչները կապ ունենան քաղաքի հետ և շտապ օգնության ավտոմեքենան (կամ այլ) հնարավորություն ունենա հաճախել գյուղեր։ Այդ աշխատանքները ավարտելուց հետո կանցնենք գյուղմիջյան ճանապարհների մաքրմանը»։

Դեպի Տամբովկա տանող ճանապարհի մաքրման աշխատանքները ստորև․

Տեսանյութը վերցված է Արմեն Բդոյանի Ֆեյսբուքյան էջից․

Կարդացեք նաև՝