
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 13-14-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրերում ցերեկը կհասնի մինչև +20, +25 աստիճան, իսկ փետրվարի 15-ից սպասվում է անձրևային եղանակ, հետևաբար օդի ջերմաստիճանը նույնպես կնվազի։
«Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) փետրվարի 13-14-ը կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան, իսկ փետրվարի 15-ին տեղ-տեղ ձյուն կտեղա, ջերմաստիճանը նույնպես կնվազի»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։