Ընդհանուր բժիշկ Միկաշ Մոդին բացատրել է, թե ինչ հիվանդության մասին կարող են վկայել անընդհատ սառը ձեռքերը։
Մասնագետի խոսքով, եթե մարդու ձեռքերը սառն են լինում նույնիսկ տաք սենյակում, դա կարող է վկայել օրգանիզմում երկաթի պակասի մասին։
«Սառը ձեռքերն ու ոտքերը կարող են լինել երկաթի դեֆիցիտի սակավարյունության հետևանք: Անեմիա ունեցող մարդիկ վատ շրջանառություն ունեն ամբողջ մարմնում, քանի որ նրանք չունեն բավականաչափ կարմիր արյան բջիջներ՝ հյուսվածքներին թթվածին մատակարարելու համար», – Մոդիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Մասնագետը նշել է, որ անեմիայի մեկ այլ տարածված ախտանիշ է մշտական հոգնածության զգացումը։ Բացի դրանից, երկաթի պակասը կարող է գունատություն, գլխացավ, մազերի և մաշկի չորություն և այլ տհաճ հետևանքներ առաջացնել։