Թբիլիսիի կենտրոնում մեքենան կամրջից գետն է ընկել. կա զոհ

Թբիլիսիի կենտրոնում մեքենան կամրջից գետն է ընկել. կա զոհ

Հինգշաբթի ուշ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում ավտոմեքենա է ընկել Քուռ գետը:

Ականատեսները հայտնում են, որ մեքենան քանդել է կամրջի ցանկապատն ու բարձրությունից ընկել ջուրը։

Դեպքի վայրում չորս ժամ շարունակվել է որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքներին ներգրավվել են ջրասուզակներ և հատուկ տեխնիկա։

Կեսգիշերից հետո մեքենան հայտնաբերվել և ներքևից բարձրացվել է։ Ըստ փրկարարների՝ մեկ մարդ մահացել է։

«Հրշեջ-փրկարարական ուժերը ժամանակին արձագանքել են. Ներգրավված են եղել ջրասուզակների խումբ, լողի տեխնիկա և հրշեջ-փրկարարական անձնակազմ։ Մի քանի ժամ շարունակական որոնումներից հետո ջրասուզակները հայտնաբերել են մեքենան և ծանր տեխնիկայի միջոցով բարձրացրել։ Մեքենայում երիտասարդի դի է հայտնաբերվել: Ինչ վերաբերում է ինքնությանը, ապա այն այս փուլում անհայտ է և կպարզվի համապատասխան ծառայության կողմից»,- ասել է հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին։

Թե ինչն է եղել վթարի պատճառը, այս փուլում հայտնի չէ։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։