Վրաստանում կենդանիների էֆթանազիայի կանոնները չեն փոխվի

Վրաստանում կենդանիների էֆթանազիայի կանոնները չեն փոխվի

Ընտանի կենդանիների մասին օրենքը, որը պետք է ընդունի Վրաստանի խորհրդարանը, չի սահմանում էվթանազիայի նոր կարգավորում, ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Մայա Բիտաձեն։

Վրաստանի խորհրդարանը ստացել է «Ընտանի կենդանիների մասին» նոր օրենքի նախագիծը, որը կարգավորում է կատուների և շների խնամքի կանոնները՝ տանը պահելը, զբոսանքի տանելը, հասարակական տրանսպորտով փոխադրելը, բուծումը, առք ու վաճառքը։

«Ես միանշանակ հայտարարում եմ, որ մենք էֆթանազիայի որևէ նոր կարգավորում չենք ներդնում, ավելին, գործող օրենսդրությունը շատ ավելի մարդասիրական է, քան, ի թիվս այլ բաների, Եվրամիության օրենսդրությունը, և միայն կասկածելի դեպքերն են ենթակա էվթանազիայի»,- ասել է Բիտաձեն։

Նրա խոսքով, այսօր գործող օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ։ Նոր օրինագիծը կենտրոնանում է գործող կարգավորման վրա:

Կենդանու էվթանազիան այսօր հնարավոր է, եթե կա կատաղության վարակի կասկած, եթե հայտնաբերվի մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդություն, կամ եթե վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է։ Այս դեպքում կենդանին հսկվելու է 45 օր կամ վեց ամիս:

Բիտաձեն նշել է, որ սոցիալական ցանցերը և որոշ լրատվամիջոցներ էֆթանազիայի վերաբերյալ չստուգված տեղեկատվություն են տարածում, իբր նոր կանոններ են մտցնում, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Նոր օրինագծի համաձայն՝ ընտանի կենդանիները պետք է ամեն տարի գրանցվեն և տարվեն անասնաբույժի մոտ՝ հետազոտության, պատվաստումների և անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումների, հակառակ դեպքում՝ 100 լարի տուգանք։