Վրաստանի մաքսավորները Սադախլոյի անցակետով (Հայաստանի հետ սահման) 16,7 հազար լարիի (մոտ 6,2 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր ներկրելու փորձ են կասեցրել, հաղորդում է Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։
Զննությամբ օտարերկրյա քաղաքացուց առգրավվել է 171,1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր։ Թե որ երկրի քաղաքացի է իրավախախտը, չի նշվում։
Օտարերկրացու գործը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։