Վրաստանի խորհրդարանը քննարկում է փոփոխություններ, որոնք քրեական պատասխանատվություն կսահմանեն երկրի սահմանն ապօրինի հատելու պատրաստության համար։
Խոսքը միգրանտի՝ սահմանով ապօրինի տեղափոխման, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ Վրաստանում նրա գտնվելու համար պայմաններ ստեղծելու մասին է։
Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նույնպես քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե վերջնական որոշում կայացվի, որ նա միջազգային պաշտպանության կարիք չունի։
Հանցագործության նախապատրաստման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո քննչական մարմինը պետք է հետաքննություն սկսի։
Փոփոխությունների համաձայն՝ հանցագործության համար պատիժը կլինի տուգանք կամ ազատազրկում։
Նվազագույն տուգանքը 2 հազար լարի է, իսկ առավելագույնը կսահմանի դատավորը՝ ելնելով հանցագործության ծանրությունից և մեղադրյալի ֆինանսական վիճակից։ Բանտային պատիժը դեռ հստակեցված չէ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն պատգամավորներին ներկայացրել է օրինագծի մանրամասները։ Նա ելույթ է ունեցել մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում։