Վրաստանը չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երեքշաբթի օրը Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին (Ռուսաստանի Դաշնության դեմ – խմբ.), մենք այս ուղղությամբ շատ հստակ դիրքորոշում ունենք. պատժամիջոցներ չենք կիրառում։ Ու դրա համար հստակ փաստարկներ ունենք»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել հավատարիմ մնալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ «Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ժողովուրդների միջև առկա բարեկամության պատճառով»։ shantnews.am