Վրաստանը կարող է միանալ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին

Վրաստանը կարող է միանալ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին

Մինչև տարեվերջ Վրաստանը և Եվրամիությունը պետք է պայմանավորվեն ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին միանալու մասին, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք համագործակցության լայն շրջանակ ունենք, և ձեր վերջին առաջարկներից մեկը Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին միանալն է: Դա պետք է համաձայնեցվի մինչև տարեվերջ», – ասել է Բորելը:

Նրա խոսքով, ԵՄ-ն և Վրաստանը նաև ամրապնդել են համագործակցությունը անվտանգության, կիբերպաշտպանության և նյութատեխնիկական ապահովման ոլորտում, ինչի համար հատկացվել է 63 մլն եվրո։

«Մենք նաև զգալիորեն ամրապնդել ենք մեր անվտանգության և պաշտպանության համագործակցությունը Վրաստանի հետ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով՝ աջակցելով կիբերպաշտպանությանը, ինժեներական և լոգիստիկ կարողություններին, ինչի համար մինչ այժմ հատկացվել է մինչև 63 միլիոն եվրո։ Այս աջակցությունն այս տարի կավելանա», – ասել է Բորելը։