Ախալքալաքի կենտրոնում խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Ախալքալաքի կենտրոնում խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ փետրվարի 21-ին, առավոտյան 10:00-ի սահմաններում Ախալքալաքի VIP հարսանյաց շորերի և աքսեսուարների սրահում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում է հրշեջ ծառայությունը, հրդեհի բռնկման պատճառը դեռ պարզ չէ։ Այս պահի դրությամբ կրակը մարվել է։

Հրդեհն առաջինը նկատել է խանութի աշխատակիցը, խանութը բացելիս նկատել է ծուխը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության երկու մեքենա։ Նրանց հաջողվել է շատ արագ մարել կրակը։ Տեղում աշխատում է նաև ոստիկանությունը։ Այս պահի դրությամբ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզ չէ, ենթադրվում է, որ այն առաջացել է էլէկտրական հոսանքից: Վնասի չափը նույնպես պարզ չէ: jnews.ge