Սպորտի զարգացում Նինոծմինդայում. մարզադպրոցի նոր շենք

Սպորտի զարգացում Նինոծմինդայում. մարզադպրոցի նոր շենք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Նինոծմինդայի մարզադպրոցի օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների համար (ուղեկցող փորձաքննությամբ): Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 24000 լարի։ Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 24000 լարի։ Մրցույթը շահել է შპს საბა ընկերությունը 11700 լարիի չափով։ Այժմ քաղաքապետարանի կողմից ընտրության և գնահատման աշխատանքներ են տարվում։

Զրուցեցինք Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրենի հետ և պարզեցինք նրա կարծիքը, թե որքան կարևոր է նոր շենքի կառուցումը։

Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե շենքը քանի քառակուսի մետրով է կառուցվելու։ Սպորտի զարգացման համար Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում չկան առանձին սենյակներ, որտեղ կարելի է տարբեր մարզական միջոցառումներ անցկացնել։ Մարզահամալիրի շենքն ունի մեկ մեծ դահլիճ, որտեղ ձմռանը անցկացվում են ֆուտբոլի պարապմունքներ, իսկ ամռանը՝ ըմբշամարտի և տարբեր միջոցառումների։ Մարզադպրոցն ունի տարբեր մարզաբաժիններ, բայց քանի որ համալիրը չունի բավարար սենյակներ և պայմաններ, պարապմունքներն անցկացվում են տարբեր մասնաշենքերում։ Նոր մարզահամալիրի կառուցումից հետո կավելացվեն ըմբշամարտի, կարատեի, թենիսի, մարզասարքեր։ Սա կօգնի էլ ավելի շատ երեխաների ներգրավել սպորտով:

Առավել մանրամասն՝ աուդիոնյութում։

Radio NOR · Развитие спорта в Ниноцминде: Новый корпус для спортивной школы