Ողբերգություն Ֆլորիդայի լողափում՝ 7-ամյա աղջնակը ողջ-ողջ թաղվել է ավազի մեջ

Ողբերգություն Ֆլորիդայի լողափում՝ 7-ամյա աղջնակը ողջ-ողջ թաղվել է ավազի մեջ

Ֆլորիդայի լողափերից մեկում 7-ամյա աղջիկը ողբերգականորեն մահացել է այն բանից հետո, երբ նա ողջ-ողջ թաղվել է ավազի մեջ։ Լողափում գտնվող մարդիկ 20 րոպե փորձել են նրան ավազից հանել, սակայն հիվանդանոց տեղափոխվելուց հետո երեխային մահացած են գտել։

Տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված աուդիո ձայնագրությունը ցույց է տալիս, որ մի կին լողափում զանգահարում է 911, մինչդեռ 7-ամյա Սլոուն Մեթինգլիի խուճապի մատնված ծնողները փորձում են դուրս հանել երեխային: NBC 6-ի կողմից հրապարակված աուդիո ձայնագրության մեջ մի կին անհանգստացած ասում է օպերատորին. «Երեխայի մայրը բղավում է, որ իր երեխան ավազի մեջ է»: Կինը օպերատորին բացատրում է նաև, որ 7-ամյա աղջնակն ամբողջությամբ ընկղմված է փոսի մեջ և անգամ գլուխը չի տեսնում, իսկ վերջում անջատում է հեռախոսը:

7-ամյա երեխային 20 րոպե անց դուրս են բերել փոսից և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։

Սլոունը 9-ամյա եղբոր հետ լողափում խաղալիս փոս էր փորում, երբ երեխաները վրան ավազ են լցրել։ Ավազի ծանրությունն ամբողջությամբ թաղել է աղջկան, իսկ եղբայրը թաղվել է մինչև կուրծքը։ Տղայի հայրն արագ դուրս է բերել նրան փոսից ու փրկել մահից։