Այսօր՝ փետրվարի 23 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Արշալույս» թերթի նախաձեռնած պատանի ստեղծագործողների «Տաղանդավոր սերունդ» 3 -րդ մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Արշալույս թերթի խմբագիր՝ Լուսինե Վարդանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Այս տարի ունեինք 160 -ից ավելի մասնակիցներ, ովքեր պարգևատրվեցին մասնակցության համար։ Իսկ ժյուրիի և ընթերցողների քվեարկությունների համաձայն առավելագույն ձայներ հավաքած մասնակիցները, արդեն արժանացան առաջին, եկրորդ և երրորդ կարգի դիպլոմների ու գրանպրիների։ Մրցույթին մասնակցում էին տաղանդավոր երեխաներ գրական ստեղծագործություններով և նկարչական աշխատանքներով»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝