SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։
Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։
Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։