
2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի գլխավոր դատախազությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրել 270 քաղաքացու, որոնցից 41-ը մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։
Երկրի տարբեր վայրերում ոստիկանները հայտնաբերել են այնպիսի թմրանյութեր, ինչպիսիք են կոկաինը, հերոինը, մետամֆետամինը, սուբուտեքսը, մորֆինը, մարիխուանան և այլն:
Բոլոր մեղադրյալներին սպառնում է երեքից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում՝ կախված հանցագործության ծանրությունից: