Ին՞չ տվեց «Ալիք Մեդիա»-ի «Հաղթիր ապատեղեկատվությանը քո համայնքում» նախագիծը մասնակիցներին

Ին՞չ տվեց «Ալիք Մեդիա»-ի «Հաղթիր ապատեղեկատվությանը քո համայնքում» նախագիծը մասնակիցներին

Դեռ նոյեմբերից Թբիլիսիի մեր հայալեզու գործընկեր ” Ալիք Մեդիա” լրատվականը սկսեց նախագիծ`«Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով:

Թվով քսան երիտասարդների համար անցկացվեց երկարատև թրեյնինգներ, որի ընթացքում երիտասարդները սովորեցին տարանջատել լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությունները, սովորեցին վերլուծել դրանք, տարբերակել կեղծ հաշիվները իրական հաշիվներից և գործածել համացանցային ծրագրեր ու գործիքներ փաստերի ստուգում:

Դասընթացը վարել է «Ալիք Մեդիա»-ի հմուտ թիմը՝ տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանի գլխավորությամբ:

Դասընթացների հետ զուգահեռ մասնակիցները հեղինակել են հոդվածներ ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող բովանդակությամբ` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ իսկ նյութերը հասանելի են «Ալիք Մեդիա»-ի էջում:

Մեր այն հարցին թե ինչո՞վ օգտակար եղավ թրեյնինգները մասնակիցների համար՝ Լիզա Թորոսյանը պատասխանեց.

«Քանի որ բոլոր մասնակիցները նյութեր են գրել, փաստացի լրագրողի փաստերի ստուգողի դերում են հանդես եկել այս նախագծի վերջում, բարձրացրել են իրենց որակավորումը, բացի ասյ ամենից սովորել են օգտվել տարբեր համակարգերից, սկսած պետական գնումերի ստուգումներից, տեղական ինքնակառավարման բյուջեն որ կայքերում է հասանելի, սովորել են օգտվել բաց աղբյուրներից ինչն էլ հաստատ հետագայում կօգնի նրանց լինել տեղեկացված և ուժեղ քաղաքացիներ, ինչպես նաև իմանան իրեց իրավունքների և պարտականությունների մասին և այս ամենը սկսեն հենց իրենց համայնքից, որն էլ կարծում եմ շատ կարևոր է»։