Այս տարի Թորիան մանկապարտեզ կունենա, թե՞ ոչ

Այս տարի Թորիան մանկապարտեզ կունենա, թե՞ ոչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում Թորիա գյուղն այն գյուղերից է, որտեղ դեռևս մանկապարտեզ չկա, և բնակչությունը շատ է կարևորում մանկապարտեզի բացակայությունը։

Թորիա գյուղում մանկապարտեզ չկա, բնակիչները իրենց երեխաներին տանում են հարևան Հեշտիա գյուղի մանկապարտեզ։ Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում բազմիցս նշել են, որ դժվար է երեխաներին ամեն օր այլ գյուղ տանել և բերել, այն էլ ձմեռային պայմաններում։ Ըստ Թորիա գյուղի մասնագետ Արտյոմ Պետրոսյանի՝ Հեշտիայի մանկապարտեզ են հաճախում Թորիայից 13 երեխա։

Այս հարցի հետ կապված NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն։ Ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով՝ Թորիա գյուղում մանկապարտեզի կառուցման նախագիծ չկա, քանի որ այս տարի Թորիա գյուղում պլանավորվում է սպորտդահլիճի կառուցում, որի համար նախատեսված է 285 000 լարի գումար։

Բնակիչները մեզ հետ զրույցում նշել էին, որ խոստացել են դպրոցում գոնե մեկ սենյակ հատկացնել մանկապարտեզի համար, սակայն դա նույնպես չիրականացավ։

Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև Թորիայի դպրոցի տնօրեն՝ Սերգեյ Պետրոսյանի հետ։

Նրա խոսքով․ «Մեր ներկայացրած դիմումի համապատախան, նախարարությունը իրենց համաձայնությունը տվել էր 1 տարի ժամկետով դպրոցի համապատասխան հատվածը օգտագործել որպես մանկապարտեզ։ Սակայն այդ պայմաններին չենք համաձայնվել, քանի որ այդքան պատրաստվել և իհարկե գումարային առումով ծախս անելը ու այդ ամենը ընդամենը 1 տարվա համար իհարկե նպատակահարմար չէ»։

Կարդացեք նաև՝