Փետրվարի 29-ին ավարտվում է չվող թռչունների որսի սեզոնը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ ապօրինի որսը կանխելու նպատակով մարտի 1-ից հսկողություն կիրականացվի շուրջօրյա։
Արգելված ժամանակահատվածում որսի դեպքում օրենքը խախտող անձի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։
«Որոշ դեպքերում ձեռք բերված առարկաները և որսորդական զենքերը կառգրավվեն. Ինչպես նաև, ըստ օրենքի, անձը կարող է զրկվել որսորդական հրազեն կրելու իրավունքից։ Թռչունների ապօրինի որսի դեպքում տուգանքին գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին, ապա կքննարկվի անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը։ Բնապահպանական վերահսկողության վարչությունը քաղաքացիներին կոչ է անում օրենքի խախտման դեպքում զանգահարել Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 153 (առանց ինդեքսի՝ զանգն անվճար է, անանունությունը պաշտպանված է): Չվող թռչունների որսի սեզոնը կբացվի այս տարվա օգոստոսին»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։