Ինչո՞ւ են երբեմն հղիության թեստերը կեղծ արդյունքներ ցույց տալիս, եւ ո՞ր դեպքում տղամարդու մոտ հղիության թեստը դրական կլինի։
Այս հարցերի պատասխաններն իմանալու համար նախ եկեք պարզենք, թե ինչպես է աշխատում հղիության թեստը։
Մեզի միջոցով հղիությունը որոշելու պրակտիկան կիրառել են դեռ հին եգիպտացիները։ Եթե կնոջ մեզից գարին է ծլել, նշանակում է՝ տղա է ծնվելու, եթե ցորենը՝ աղջիկ: Եթե երկուսն էլ չեն ծլել, ուրեմն հղիություն չկա։
Մեր օրերում հղիությունը հաստատելու համար պետք չէ սպասել, մինչև գարին կամ ցորենն աճեն։ Հղիության ժամանակակից թեստերը շատ ավելի արագ և հեշտ են օգտագործման համար: Իմանալու համար, թե ինչպես են աշխատում ժամանակակից թեստերը, դիտեք տեսանյութը։