
Մարտի 2-3-ը Արևմտյան Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ ուժեղ քամի կփչի։
Արևելյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Մարտի 4-ին Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին հնարավոր են թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։