
Խորհրդարանը 2023 թվականի վերջին ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն։ Արդյունքում, ավտոկայանները պետք է հավաստագրվեն, իսկ ուղեւորներ տեղափոխելու համար կպահանջվի համապատասխան թույլտվություն։ Փոփոխության համաձայն՝ նոր կանոններն ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ 2024 թվականի մարտի 1-ից։
Օրենքում կատարված փոփոխություններով նշված գործունեության չարտոնված իրականացումը դառնում է պատժելի։
Մասնավորապես
Առանց թույլտվության ավտոմոբիլային ուղևորափոխադրումների կամ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների գործունեություն իրականացնելը կառաջացնի տուգանք 1000 լարիի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնակի հայտնաբերման դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի:
Ավտոկայանի կողմից ավտոկայանի շահագործման հետ կապված տեխնիկական կանոնակարգերի խախտումը կառաջացնի տուգանք մինչև 5000 լարիի չափով: