
Փաստաբան Իյա Ռեխվիաշվիլին մահացել է դատարանի դահլիճում, հայտնում է Վրաստանի փաստաբանների միության նախագահ Դավիթ Ասաթիանին։
Ասոցիացիայի տվյալներով՝ փաստաբանը հանկարծամահ է եղել, իսկ պատճառն այս պահին հայտնի չէ։
Վրաստանի փաստաբանների ասոցիացիան իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին։
Նա ունեցել է 30 տարվա իրավաբանական պրակտիկա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։