Արմատներով Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղից Գագիկ Ավագի Բդոյանը 2002 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
Այնուհետև 2005 թվականին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրան վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ:
2020 թվականին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Օստեոխոնդրոպաթիաներ, կեցվածքի արատներ և սկոլիոզ, օստեոխոնդրոզ, դեֆորմացնող արթրոզ» թեմայով կատարելագործման դասընթացը:
Գագիկ Ավագի Բդոյանը 2006 թվականից աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում որպես բժիշկ-վնասվածքաբան. 2020 թվականից վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավարն է:
2021թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
Պարգեատրվածների թվում էր մեր հարենակից՝ ծնունդով Նինոծմինդայից «Էրեբունի» ԲԿ-ի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վաիչ, վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Ավագի Բդոյանը, ով պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով:
Բդոյանը տիրապետում է կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման, ծնկահոդի և ուսահոդի արթրոսկոպիայի, վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, կոտրվածքների կոնսերվատիվ և օպերատիվ բուժման մեթոդներին:
Գագիկ Ավագի Բդոյանը մասնակցել է միջազգային և տեղական գիտաժողովներին, կոնֆերանսներին, սեմինարներին Հայաստանում և արտերկրում
Բդոյանը հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի (ՀՎՕԱ), AO Trauma CHF անդամ է: