Թերջոլիի մունիցիպալիտետի Զեդա Սազանո գյուղում մեծ ողբերգություն է տեղի ունեցել. Ձուսա գետում չորս մարդ է խեղդվել. Նրանց թվում կան աղջիկներ, որոնք գյուղ հյուր էին եկել Ճիաթուրից։ Մահացած աղջիկներն են Էլենե Շուկակիձեն և Նինո Կենչոշվիլին։
Աղջիկների ուսուցիչ Սոֆո Չուբինիձեն Ambebi.ge-ին պատմել է դեպքի մասին.
«Աղջիկները իմ սաներն էին, սովորում էին իմ դասարանում, գնում էին լողի, այցելում էին մոտակա տեսարժան վայրերը, մեկը սայթակել և ընկել է , հետո մյուսները հերթով թռել են ջուրը, որ փրկեն։
Էլենին և Նինոյին արդեն հողին են հանձնել։ Այս աղջիկները ծնողներն ունեն տանը: Մենք բոլորս շատ ծանր վիճակում ենք։
Դասընկերները գնացին հրաժեշտի երեխաներին ասացի՝ ես էլ կգամ , բայց չգիտեմ ինչպես գնամ, չգիտեմ ինչպես տեսնեմ մյուսներին, ինչպես հանդիպեմ ընտանիքին։ Բոլորը շոկի մեջ են»,- պատմել է աղջիկների ուսուցիչը։
Դեռահասը ընկել է գետը.Նրան փրկելու համար երեք մարդ է խեղդվել. Ողբերգական դեպք Վրաստանում