Դեռահասը ընկել է գետը.Նրան փրկելու համար երեք մարդ է խեղդվել. Ողբերգական դեպք Վրաստանում

Դեռահասը ընկել է գետը.Նրան փրկելու համար երեք մարդ է խեղդվել. Ողբերգական դեպք Վրաստանում

Զեդա Սազանո գյուղում բնակվող ընտանիքի անդամներն ու նրանց տեսակցության եկած երկու աղջիկները մահացել են։

Արեւմտյան Վրաստանում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվն աճել է՝ փրկարարները հայտնաբերել են չորրորդ անհետ կորածի մարմինը, հայտնում է TV Pirveli-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 2-ի երեկոյան Թերջոլայի մունիցիպալիտետի (Իմերեթի շրջան) Զեդա Սազանո գյուղում։

Առկա տեղեկությունների համաձայն՝ մահացածները հարազատներ են։ Նախ՝ մի դեռահաս սայթաքել և ընկել է Ձուսա գետը։ Նրան փորձել են օգնել հայրն ու ընտանիքի մյուս անդամները, բայց գետի արագ հոսանքը քշել տարել է բոլորին։

Հայտնի է, որ ափին մնացած մեկ մարդ փրկարարներ է կանչել։ Նրանք կարողացել են փրկել մեկ մարդու եւ հայտնաբերել երեք խեղդվածի դի։

Փրկվածը տեղափոխվել է կլինիկա և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի ուշ փրկարարները գետում հայտնաբերել են ևս մեկ դի։