
Վրացական մաքսավորները Ղազբեգի անցակետով (Ռուսաստանի հետ սահման) չհայտարարագրված խոշոր չափերի՝ 80 հազար ԱՄՆ դոլար և 8,6 միլիոն ռուսական ռուբլի գումարի ներմուծման երեք դեպք են կանխել, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Գումարը հայտնաբերվել է քաղաքացիների, ինչպես նաև նրանց ուղեբեռի և ավտոմեքենաների անձնական զննության ժամանակ։ Չհայտարարագրված արժույթի ընդհանուր ծավալը, Ազգային բանկի փոխարժեքով, կազմել է 464,6 հազար լարի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ խախտողները տուգանվել են 46,5 հազար լարիով, ինչը կազմում է չհայտարարագրված գումարի 10 տոկոսը։