
Մարտի 7-ից մարտի 8-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ՝ ուժգին, բուք և ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում։
Առատ ձյան, բքի, տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։