Մի քանի օր փնտրտուքներից հետո Կախեթիում հայտնաբերվել է անհետ կորած 13-ամյա աղջիկը, ում ընտանիքի խոսքով՝ նրան բռնի ուժով առևանգել են՝ ամուսնության նպատակով։
Գործն այս փուլում հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը ենթադրում է ազատությունից ապօրինի զրկում, հայտնում է ՆԳՆ-ն։
Թե ինչ հոդվածով կշարունակվի հետաքննությունը, կախված է գործին առնչվող անձանց հարցաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկություններից։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 27-ին Սագարեջոյի մունիցիպալիտետի Յորմուգանլո գյուղում։
Ենթադրյալ «առևանգողը» նույնպես անչափահաս է՝ 16 տարեկան։ Օրենքով Վրաստանում արգելված է մինչև 18 տարեկան անձանց ամուսնությունը։
Աղջկա ընտանիքը պնդում է, որ տղան առևանգել է ամուսնության նպատակով, իսկ տղայի ընտանիքը պնդում է, որ աղջիկը կամավոր ամուսնացել է որդու հետ և որոշել են միասին հեռանալ տնից։
Երկու դեռահասներին էլ ոստիկանությունը հարցաքննում է։