Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղում տեղի դպրոցի տնօրենն աղջիկներին արգելել է տաբատ կրել, երբ շատ ցուրտ չի եղել։ Տաբատները թույլատրվում են միայն սաստիկ սառնամանիքի ժամանակ, իսկ մնացած ժամանակ միայն հագնել կիսաշրջազգեստներ, իսկ գերադասելի է սպիտակ վերնաշապիկը և սև կիսաշրջազգեստը:
Պատմությունը հասել հանրային պաշտպանին. Օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ իրենց հետ է կապվել դպրոցի աշակերտների ներկայացուցիչը, գրում է Netgazeti-ն։
Պարզվել, է որ հրահանգը տնօրենը տվել է բանավոր։ Հանրային պաշտպանի գրասենյակը նշում է, որ դպրոցը արգելքը հիմնավորող փաստարկներ չի ներկայացրել։
Օմբուդսմենը դպրոցի տնօրինության հրամանը կամայական է համարել։ Հանրային պաշտպանը դիմել է դպրոցի տնօրենին՝ պահանջելով թույլ չտալ գենդերային խտրականություն, ապահովել աշակերտների ընտրության ազատությունը և կրթական տարածքում իրականացնել հավասարության քաղաքականություն։