Վրաստանում 2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել, նշված է «Transparency International Georgia» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում:
TI-ի գնահատմամբ՝ 2023 թվականին բացահայտվել է լրագրողների նկատմամբ բռնության երեք հիմնական կատեգորիա, այն է.
TI-ն գնահատում է, որ 2023 թվականի այս միտումները կշարունակվեն նաև 2024 թվականին: ՀԿ-ն նշել է երեք դեպք՝ կապված բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների ձերբակալությունների և տուգանքների հետ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս. այդ դեպքերն են.
Ըստ TI-ի՝ երեք ձերբակալություններն էլ ընդհանուր բան ունեն.
«Լրագրողների մասով այս հոդվածն օգտագործվում է նրանց մասնագիտական գործունեության համատեքստում և խոչընդոտներ է ստեղծում իրադարձությունների լուսաբանման, տեղեկատվության ստացման և փոխանցման գործընթացում»,- գրում է ԹԻ-ն՝ նշելով, որ լրագրողական էթիկայի խարտիայի համաձայն՝ լրագրողներին ձերբակալելու հաստատված պրակտիկան Վրաստանի քրեական օրենսգրքի (հոդված 154) խախտում է և հանցագործություն։
Նաև, ըստ ՀԿ-ի, անհամաչափ ֆինանսական տուգանքները մեծացնում են վախի մթնոլորտը և մեծացնում են ինքնագրաքննության ռիսկերը ճգնաժամերի և ցույցերի լուսաբանման ժամանակ, իսկ լրագրողներին պատժելը «սառեցնող ազդեցություն» է թողնում այլ լրագրողների և լրատվամիջոցների միջավայրի վրա:
«Մեկ դատավորի կողմից գործերի միասնական քննությունը կասկածներ է հարուցում դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ»,- գրում է ՀԿ-ն։
ՀԿ-ն նաև նշում է, որ ընտրական տարում քաղաքացիների համար հատկապես կարևոր է տեղեկատվության հասանելիությունը, և այս առումով լրատվամիջոցների դերն անփոխարինելի է։ aliq.ge