«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը
  • «Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից», – ասված է հաղորդագրությունում:

«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին:

Հայաստանը ելույթ կունենա երկրորդ եզրափակիչում՝ մայիսի 9-ին: