
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Թելավիում երկու դեռահաս հյուրանոցներից մեկի մոտ ձորով շարժվելիս մոլորվել են և դժվարանցանելի տեղանքի պատճառով չեն կարողացել ինքնուրույն հասնել անվտանգ վայր։
Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները։ Հրշեջներն ու փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ձորից՝ 25 մ խորությունից, անվնաս դուրս են բերել դեռահասին։
Նրանք նշում են, որ դեռահասների առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում։