Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների և զոհերի թիվն աճում է:
2023 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 442 մարդ, տուժել՝ 7310-ը: 2022 թվականին ավտովթարների հետևանքով զոհվել է 430 մարդ, տուժել՝ 7517 մարդ։
Վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է միայն 2019-2020 թվականներին. այն ժամանակ գործում էին համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները, այդ թվում՝ արգելված էր ավտոմեքենաների երթևեկությունը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1000 ավտովթարից զոհվում է միջինը 100 մարդ, իսկ ավելի քան 1000 մարդ տարբեր վնասվածքներ է ստանում։
Տարիներ շարունակ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից են ալկոհոլի ազդեցության տակ վարելը, արագության գերազանցումը, հանդիպակաց գոտին անցնելը կամ վազանցման կանոնների խախտումը, անվտանգ հեռավորությունը չպահպանելը։ Միայն 2023 թվականին ալկոհոլի ազդեցության տակ վարորդի անփութության հետևանքով մահացել է 13 մարդ, արագության գերազանցման հետևանքով վթարից` 67 մարդ։
2023 թվականին հատկապես աճել են մոտոցիկլետներով ճանապարհատրանսպորտային պատահարները. անցած տարի զոհվել է 16 մարդ, վիրավորվել են 808-ը: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հետիոտն զոհերի թիվն ավանդաբար մեծ է: Միայն 2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 90 հետիոտն։ Նրանցից 12-ը եղել են անչափահասներ։ aliq.ge