Այսօր՝ մարտի 13 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի վարչական շենքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բնակիչների և տեղական ինքնակառավարաման մարմինների՝ մաժորիտար ու համամասնական ցուցակով պատգամավորների միջև։
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Այսօր տեղեկատվական հանդիպում ունեցանք Հեշտիայի թեմի թվով 4 գյուղերի բնակչների հետ։ Հանդիպման ընթացքում բնակիչներին տեղեկացրեցինք մեր քաղաքապետարանի սոցիալական փաթեթի մասին, թե ովքեր կարող են օգտվել և ինչ ճանապարհով։ Ինչպես նաև գերազանցիկ ուսանողները, ովքեր իրենց հավաքած բարձր բալերի շնորհիվ քաղաքապետարանի կողմից կարող են պարգևատրվել գումարով։ Քննարկվեց նաև հողերի հետ կապված գրանցման հարցեր, որտեղ բնակիչներին փոխանցվեց համապատասխան տեղեկություն»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝