Ողբերգություն Բաթումիում. մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը՝ ով որդուն կաթ էր տանում

Ողբերգություն Բաթումիում. մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը՝ ով որդուն կաթ էր տանում

Բաթումիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երկու մարդ է մահացել. Երկու դեպքն էլ տեղի է ունեցել Ֆրիդոն Խալվաշի փողոցում։ Ըստ տեղացիների՝ «Մեդինա» կլինիկայի մոտ կենտրոնական ճանապարհով 40 տարեկանից փոքր մի կին քայլելիս է եղել, ով վրաերթի արդյունքում տեղում մահացել է։

«Մահացած կինը Մեդինայի կլինիկայում երեխա ուներ, նրա համար կաթ էր բերում ու ցավոք սրտի նման դժբախտություն պատահեց, մեքենան բախվեց, կինը տեղում մահացավ, նրան բերեցին կլինիկա, բայց նա արդեն մահացած էր։ »,- ասում են տեղացիները։

Երկրորդ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նույն փողոցում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, տղամարդը տեղում մահացել է. Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը։